ὁρθός rectus, erectus. Կանգնական, կանգուն. ուղղաբերձ. ուղղորդ. կանգնեալ. կայուն.
Զյառաջագոյն հնձեալսն ի բարդից մինչեւ ցկանգնաւորն. (Դատ. ՟Ժ՟Ե. 5։)
Իբր զպատնէշս կանգնաւորս. (Նար. ՟Ղ՟Բ։)
Կայմն կանգնաւոր, եւ առագաստ պարզեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)
Զկանգնաւորն կործանէ, զի ընտանի է այնր՝ որ կործանեցաւն յերկնից. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
ԿԱՆԳՆԱՒՈՐ. Կանգնաչափ. ոյր բարձրութիւնն է այսչափ կանգուն.
Արասցես զսիւնակս խորանին յանփուտ փայտից՝ կանգնաւորս. ի տասն կանգնոյ զերկարութիւն միոյ սիւնակին առնիցես։ Նոյնպէս արասցես երկոցունց անկեացն կանգնաւորս. այսինքն որոշեալ կանգնօք չափեալս. (Ել. ՟Ի՟Զ. 16. 24։ ՟Լ՟Զ. 20։)
Սիւնս կանգնաւորս, այսինքն կանգնաչափս. (Վրդն. ել.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | կանգնաւոր | կանգնաւորք |
| accusatif | կանգնաւոր | կանգնաւորս |
| génitif | կանգնաւորի | կանգնաւորաց |
| locatif | կանգնաւորի | կանգնաւորս |
| datif | կանգնաւորի | կանգնաւորաց |
| ablatif | կանգնաւորէ | կանգնաւորաց |
| instrumental | կանգնաւորաւ | կանգնաւորաւք |